ՄՄարիա Գաբրիելյան

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 20 նոր դեպք

Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 20 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1568 է: Այս մասին գրում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 9 պացիենտ, և ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1279 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6185 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 215 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում