ԱԱրման Գալոյան

Հունիսին խախտումներ են հայտնաբերվել ստուգվածների 13.4, օգոստոսին՝ 3 տոկոսի մոտ

Հունիսին խախտումներ են հայտնաբերվել ստուգվածների 13.4, օգոստոսին՝ 3 տոկոսի մոտ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տեսչական մարմինների իրականացրած ստուգումների և դրանց արդյունքների համեմատական:

«Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի:

Բացարձակ թվով՝ 2760՝ հունիս, 885՝ հուլիս և 460՝ օգոստոս:

Եվս մեկ անգամ շնորհակալություն բոլոր բարեխիղճ տնտեսավարողներին:

Շարունակենք պահպանել կանոնները: Ոչ թե պատժից խուսափելու, այլ հանրային առողջության և տնտեսության առջև մարտահրավերները հաղթահարելու համար»,- հայտնել է Աղաջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում