Մարզերի բժշկական կենտրոններին կնվիրաբերվեն ՈՒԱԶ տեսակի ամենագնաց շտապօգնության մեքենաներ

ՄՄարիա Գաբրիելյան

2020-ի պետբյուջեով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել 21 գծային տեսակի շտապ բուժօգնության մեքենաներ և դրանք հագեցնող սարքավորումներ, որոնք կնվիրաբերվեն Հայաստանի մարզերի բժշկական կենտրոններին: 

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ ԱՆ-ն առաջնահերթ է համարում մարզերում գործող շտապօգնության նյութատեխնիկական բազայի բարելավումը և մատչելիության ապահովումը: Հետևաբար, ձեռք է բերվել 21 ՈՒԱԶ տեսակի ամենագնաց շտապօգնության մեքենաներ, որոնք համալրվել են անհրաժեշտ բժշկական սարքավորումներով: 

Ա.Ավանեսյանը նշեց, որ Տավուշի մարզին կհատկացվի 5, Սյունիքի մարզին՝ 3, Արագածոտնի մարզին՝ 2, մյուս մարզերին՝ մեկական մեքենա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում