ԼԼիլիթ Գասպարյան

«Արգիճի» ՓՀԷԿ-ում իրականացվել է չթույլատրված ջրառ. նշանակվել է տուգանք

«Արգիճի» ՓՀԷԿ-ում իրականացվել է չթույլատրված ջրառ. նշանակվել է տուգանք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում:
 
Ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 2019 թվականի օգոստոսին իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբերին՝ ավելի ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:
 
Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 168.840 ՀՀ դրամ:
 
Նշենք, որ տեսչական մարմինը ստուգումն իրականացրել է ս.թ. հուլիսի 27-31-ը՝ շրջակա միջավայրի նախարարությունից ստացված գրության հիման վրա («Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի տրամադրած տվյալների հիմքով), ստուգմամբ ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2019 թվականի մայիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ն է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում