ԱԱրման Գալոյան

Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել

Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել

Ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյանները երեկ ուշ երեկոյան ազատ են արձակվել Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայրից այն բանից հետո, երբ լրացել է նրանց ձերբակալության 72 ժամը:

Մալաքյան եղբայրները ձերբակալված էին օգոստոսի 30-ին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Նրանց մեղադրանք է առաջադրվել, միաժամանակ՝ միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Մալաքյանները լրագրողների հետ զրույցում նշել են, որ դեպքի վերաբերյալ ոչինչ ասել չեն կարող։ 

«Նոր ենք դուրս եկել, շատ բան հիմա չենք կարող ասել։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորից` ֆեդերացիայից և բոլոր այն անձանցից, որոնք իրենց զորակցությունն են հայտնել։ Գիտենք, որ շատերն են իրենց զորակցությունը հայտնել»,- հայտնել են նրանք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում