«Ծանոթացել եմ համայնքի ճանապարհի՝ վերջերս սկսված և ավարտման փուլում գտնվող ասֆալտապատման աշխատանքներին: Այն օրվա խորհուրդն ամբողջացնող լավագույն նվերն էր բերքաձորցիներին:
Դպրոցի բակում բնակիչների հետ հաճելի զրույց ծավալվեց: Համայնքի ղեկավարը նշեց, որ կառավարության՝ վերջերս կատարած փոփոխությունն, ըստ որի, սեպտեմբերի 1-ից գյուղական և քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց տրվող պետական ֆինանսական աջակցությունը 3 մլն դրամից դարձել է 5 մլն դրամ, իսկ առավելագույն տարիքը 40-ի փոխարեն՝ 50, մեծ ոգևորությամբ են ընդունել համայնքում, և ավելի քան 10 ընտանիքներ սկսել են իրենց բնակելի առանձնատների կառուցման աշխատանքները: Անկեղծ ասած՝ այդ լուրն ինձ ավելի ոգևորեց:










