ԱԱրման Գալոյան

Ախուրյանի դպրոցում կոռուպցիոն չարաշահումների գործն ուղարկվել է դատարան

Ախուրյանի դպրոցում կոռուպցիոն չարաշահումների գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը՝ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

2019 թ․ ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ն,  անձնական այլ դրդումներով և խմբային շահերից ելնելով, դպրոցի թվով 5 աշխատակիցների կողմից 2008-2010 թթ. ընթացքում պարբերաբար, որոշակի ընդհատումներով ՀՀ-ից բացակայելու և աշխատանքի չհաճախելու պայմաններում, դպրոցի փոխտնօրեն Գ.Մ.-ի և հաշվապահներ Ս.Գ.-ի ու Ա.Մ.-ի օժանդակությամբ, աշխատաժամանակի հաշվարկի և աշխատավարձի վճարման տեղեկագրերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ այդ աշխատակիցների կողմից նշված ժամանակահատվածում կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ: Ապա այդ կեղծ փաստաթղթերը հաստատվել են, ինչի հիման վրա աշխատանքի չհաճախած աշխատակիցների անուններով հաշվարկվել ու որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր խոշոր չափերի՝ 2.162.618 ՀՀ դրամ գումար: Արդյունքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնվել է նշված չափերով գումարը, և կատարվել է պաշտոնեական կեղծիք։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 14 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 13 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Հաշվապահներերից մեկին մեղադրանք է առաջադրվել 11 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ մյուսին՝ 8 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։

Առաջադրված մեղադրանքներում նշված անձինք ընդունել են իրենց մեղքը, նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա.Ե.-ն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված  գույքային վնասը։

Շիրակի մարզի դատախազությունում հաստատվել է նշված 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում