ՄՄերի Եգորյան

«Հյուսիս-հարավի» տրանշ-3 հատվածում վերսկսվել են հողային աշխատանքները

«Հյուսիս-հարավի» տրանշ-3 հատվածում վերսկսվել են հողային աշխատանքները

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տրանշ-3-ի շինարարության ընթացքին հետևելու նպատակով շինհրապարակ են այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր

տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Մաչյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանը‚ տրանշ-3 և տրանշ-5 ծրագրերի ղեկավար Արամ Գուգարացը։

Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածներում շինաշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։ Ընկերության ներկայացուցիչ Գաո Գուիհուայի հավաստմամբ՝ չինացի 42 մասնագետներ Հայաստանում են։

Առաջիկայում ամբողջովին կավարտվի կապալառուի անձնակազմի մոբիլիզացիան։ Տրանշ-3-ում ներկայումս վերսկսվել են հողային աշխատանքները, հիմքի, ենթահիմքի տեղադրումը, նախատեսվում է վերսկսել արհեստական կառուցվածքների իրականացումը։

Նախարարի տեղակալը զրուցել է ճանապարհաշինարարների, տեխհսկողությունն իրականացնող ինժեներների հետ, հետաքրքրվել է աշխատանքների կատարման ընթացքում առաջ եկած դժվարությունների մասին։ Գաո Գուիհուան տեղեկացրել է, որ ճանապարհի որոշ տեղամասեր պատրաստ են ասֆալտապատման համար։

Շինարարը սպասում է տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների կողմից ճանապարհի հիմքի լաբորատոր փորձաքննության հաստատմանը‚ որպեսզի սկսեն ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը. փորձնական ասֆալտապատումը նախատեսվում է մեկնարկել Մաստարայի հատվածից։

Նախարարի տեղակալը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշնի» աշխատանքային բազա, որտեղ տեղակայված է ընկերության ասֆալտի գործարանը, որը կառուցվել է գերմանական տեխնոլոգիայով և ժամում կարող է արտադրել մինչև 300 տոննա ասֆալտ։

Գործարանի կառուցումն ավարտական փուլում է, և առաջիկայում այն շահագործման կհանձնվի։

Տիկին Ղալեչյանն ու Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ծանոթացել են նաև «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության մեքենասարքավորումների պարկի հնարավորություններին։

Կապալառուի բազայում կայացած խորհրդակցության ընթացքում տիկին Ղալեչյանը կարևորել է շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում