ՄՄարիա Գաբրիելյան

Հորս բնակավայրի 94 տնտեսություն շուրջօրյա ջրամատակարարում ունի. ՀՏԶՀ

Հորս բնակավայրի 94 տնտեսություն շուրջօրյա  ջրամատակարարում ունի. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից տեղեկացնում են՝ ՀՀ կառավարության միջոցներով իրականացրել է #Վայոց_ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման ծրագիրը:

Բնակավայրի ջրամատակարարման համակարգը կառուցվել է վաթսունականներին. տարիների ընթացքում կատարվել են միայն մասնակի նորոգումներ, սակայն խնդիրը չի լուծվել: Օրվա կարգավորիչ ջրամբար առհասարակ չի եղել, որի հետևանքով վերջին տարիներին ջրի կորուստը հասնում էր 80 տոկոսի, իսկ ջրամատակարարումն իրականացվում էր մի քանի ժամով: 

Օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցումն ավարտվել է, համայնքի 94 տնտեսություն` ավելի քան 350 բնակչով, արդեն ստանում է շուրջօրյա ջրամատակարարում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 14 միլիոն 400 հազար դրամ, որից Եղեգիս խոշորացված համայնքի ներդրումը կազմում է ընդամենը 1 միլիոն 920 հազար դրամ, մնացած գումարը հատկացվել է պետբյուջեից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում