ՆՆարեկ Սահակյան

Մեկ օրում ստացվել է 11 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մեկ օրում ստացվել է 11 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2 հա,

Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ 1500 քմ,

Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 1000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Արգել գյուղում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ 1000 քմ, Պռոշյան գյուղում՝ 500 քմ,

Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 1 հա, Այգեպար գյուղում՝ 1500 քմ,

Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 3000 քմ։

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 8 հա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում