Սեպտեմբերի 1-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Կեղծ օղին՝ 10 մարդու մահվան պատճառ: Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 3 մարդ հոսպիտալացվել է:

Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում: 2 մարդ մահացել է, 4 մարդ վերին շնչուղիների այրվածքներ է ստացել:

Անիմաստ է առաջընթաց ակնկալել, երբ Ադրբեջանը մի կողմից ատելություն է հրահրում, մյուս կողմից՝ խոսքով ձգտում խաղաղության. Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքսին»:

Կողմերը կարող են շահագրգռված լինել արցախյան հակամարտության շուրջ իրավիճակի կարգավորմամբ: Թեմային անդրադարձել է նաև Սերգեյ Լավրովը:

Գիտելիքի օրը՝ առանց առաջին դասի: Կորոնավիրուսը խառնեց պլանները. «Բարի գալուստն» այս տարի սեպտեմբերի 1-ի փոխարեն կլինի 14-ին:

Եվ օրվա կորոնաթիվը 97 է, առողջացել է 634 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում