Աշոտ Հովսեփյանի Արմավիրի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր անհայտ ծագման օղի. ոստիկանություն

ՄՄերի Եգորյան

Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, ոստիկանությունը հորդորում է չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում