Առաջին սեպտեմբերի մեկն է, որ առաջին դասարանցիներն առանց դպրոց մտնելու են նշում: Համավարակ է... Սակայն մի քանի օրից դպրոցները կբացվեն՝ հակահամաճարակային կանոնները պահպանելով,- հիշեցնում է վարչապետ Փաշինյանն ու շնորհավորում նաև սեպտեմբերի 1-ից մասամբ իրենց դասերը սկսած բուհերի առաջին կուրսեցիներին, շնորհակալություն հայտնում բոլոր մանկավարժներին՝ հեռավար կրթությանն անցնելու համար:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։ Համոզված եմ, որ մենք կարող ենք հասնել մեր երազանքների կրթությունն ունենալուն. մի բան, որն որն իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած իր հերթին հնարավորություն կտա հասնել Հայաստանի Հանրապետության հռչակած ռազմավարական նպատակներին։ ...Սիրելինե՛րս, վստահ քայլեք կյանքի նոր ճանապարհով՝ ի նպաստ ձեզ, ձեր ծնողների, մեր ժողովրդի եւ պետության առաջընթացի:
Առանձնահատուկ շնորհավորանքներ առաջին դասարանցիներին և առաջին անգամ դպրոց մտնող ուսուցիչներին՝ հանրապետության նախագահ Արմեն Սարգյսանից:
Արմեն Սարգսյան (ՀՀ նախագահ) - Գիտելիքի ճանապարհը միշտ էլ հաճելի ու դժվարին է եղել։ Այն առավել դժվարանում է արտակարգ պայմաններում։ Սակայն մարդը ոչ միայն կարողանում է իր առջև նպատակներ դնել, այլև հաղթահարել առաջացող դժվարությունները։ Դուք՝ այսօրվա սերունդը, հնարավորություն ունեք դա անել ոչ միայն դասական ուղիներով, այլև նորագույն տեխնոլոգիաներ օգտագործելով, ստեղծելով ու դրանց տիրապետելով։ Գիտելիքը երկսայր սուր է։ Այն կարող է օգնել, բայց և՝ վնասել, եթե չի հենվում մարդկային բարձրագույն արժեքների և բարոյականության վրա, որոնց հիմքում սերն է առ մարդը և առ բնությունը, սերն ու նվիրվածությունը առ Հայրենիքը, առ սեփական պատմությունը և ժողովուրդը:
Կրթությունը պիտի թևեր տա՝ կառուցելու մեր երազանքների Հայաստանը,- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կոչն է պանդեմիկ սեպտեմբերի 1-ին:
Արարատ Միրզոյան (Ազգային ժողովի նախագահ) - Համավարակի բերումով այս անգամ մենք ստիպված ենք տոնել այն անսովոր պայմաններում, բայց ստեղծված իրավիճակը ստիպում է ևս մեկ անգամ արժևորել կրթությունը, ևս մեկ անգամ արձանագրել, որ մեզնից յուրաքանչյուրը պիտի մշտապես բաց լինի նորը սովորելու, իր գիտելիքները և հմտությունները թարմացնելու, մեր հայրենիքն ու աշխարհը նորովի բացահայտելու համար։
Արայիկ Հարությունյան (ԿԳՄՍ նախարար) - Իսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը շնորհավորանք-հորդորով է դիմել ուսանողներին և աշակերտներին՝ խնդրելով լինել պատասխանատու, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, վարքով և պատրաստակամությամբ օգնել ուսուցիչներին, ընտանիքի ավագ անդամներին`օր առաջ հաղթահարելու համավարակի մարտահրավերը։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոս - Եվ Հայրապետական օրհնություն ուսանողներին և աշակերտներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Գարեգին Երկրորդ կաթողիկոսը հայտնել է՝ աղոթում են՝ սաների, մանկավարժներին և կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների համար:

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՍԱՏՄ-ն արձագանքում է պտուղ-բանջարեղենում թունաքիմիկատների քանակի գերազանցման տեղեկություններին

Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



