ՎՎարդուհի Բալյան

Վերագործարկում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը

Վերագործարկում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Սփյուռքի բաժինը

վերագործարկում է «Հայերն այսօր» լրատվական հարթակը։

«Իր երկարամյա գործունեության ընթացքում «Հայերն այսօրը» դարձել է համահայկական լրատվական հարթակ։ Եվ հիմա, հաշվի առնելով կուտակած մեծ փորձը, սփյուռքում ձեռք բերած մեծ ճանաչելիությունն ու վստահությունը, կարևորվում է սփյուռքահայերի հետ երկխոսությունը շարունակել նոր մոտեցմամբ։

«Հայերն այսօրը» տրամադրելու է ծավալուն, համապարփակ և օբյեկտիվ քառալեզու տեղեկատվություն հայաստանյան կարևոր իրադարձությունների, հայրենիք-

սփյուռք կապերի ու նախաձեռնությունների, հայրենադարձության և սփյուռքին առնչվող թեմաների վերաբերյալ։

Մենք ակտիվ ենք լինելու սոցցանցերում։ Մեզ կարող եք հետևել Ֆեյսբուքում և

Ինստագրամում։ Մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի և Սփյուռքի

լրատվամիջոցների հետ, իրականացնել համատեղ ծրագրեր»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»

ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում