ՀՀայկարամ Նահապետյան

ՀՀ դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

ՀՀ դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի

Այս տարի ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվել է առցանց հայտագրման տարբերակով՝ համակարգչի կամ սմարթ հեռախոսների միջոցով` https://hayt.emis.am կայքում: Առցանց համակարգն անցյալ տարի փորձարկվել էր Երևանում՝ հետագայում այն նաև մարզերում տարածելու հիմքեր ստեղծելու նպատակով:

Այսօր ՀՀ պետական դպրոցներում գրանցվել է 36161 առաջին դասարանցի, որոնցից 26431-ը՝ հայտագրման համակարգով։ Հայտագրման գործընթացը կշարունակվի ողջ տարվա ընթացքում:

Առցանց համակարգի ներդրման արդյունքները`

  • բոլոր ծնողների համար ապահովված է հավասար մեկնարկային պայմանների հնարավորություն՝ օրենսդրական կարգավորումներին համապատասխան.
  • ՀՀ որևէ դպրոց հնարավորություն չի ունեցել լիցենզիայով սահմանված տեղերից ավելի թվով առաջին դասարանցիներ ընդունել. համակարգը դա թույլ չի տվել (լիցենզիայի տեղերը սահմանվում են նախարարի հրամանով` հաշվի առնելով կրթական գործընթացի կազմակերպման նորմատիվները).
  • կտրուկ նվազել է գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը.
  • առցանց գրանցման համակարգը բաց է. հայտագրման համար վերջնաժամկետ սահմանված չէ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում