ԱԱննա Ավետիսյան

Սևանա լճի հավասարակշռության վերականգնումը վեր է բոլոր մյուս նպատակներից. ՇՄ նախարարը Գեղարքունիքի մարզում է

Սևանա լճի հավասարակշռության վերականգնումը վեր է բոլոր մյուս նպատակներից. ՇՄ նախարարը Գեղարքունիքի մարզում է

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում է։

 

Նախարարը նախ այցելել է Սևանի իշխան ձկնատեսակի բուծմամբ զբաղվող ցանցավանդակային տնտեսություն։ Տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ նախարար Պետրոսյանը քննարկել է մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

 

Նախարար Պետրոսյանն առանձնահատուկ շեշտել է, որ լճի անխաթարությունն ու հավասարակշռության վերականգնումը վեր է բոլոր մյուս նպատակներից։

 

Ի դեպ, այսօր նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել գեղարքունի իշխան և ամառային բախտակ տեսակի շուրջ 220.000 կենսունակ մանրաձուկ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում