ԼԼիլիթ Գասպարյան

Մանրամասներ «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած պայթյունից

Մանրամասներ «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած պայթյունից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհ է տեղի ունեցել, որին նախորդել էր պայթյուն:

Լրագրողների հետ զրույցում գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը տեղեկացրեց, որ մանրամասն չգիտեն պայթյունի պատճառի մասին:

«Գիտենք, որ հրդեհ է եղել, կորուստներ ունենք մարդկային: Այստեղ շինարարական աշխատանքներ է կատարել «Արեն Առաքելյան» ԱՁ-ն: Ըստ երևույթին, զոդումից պայթյուն է եղել»,- հայտնեց Գասպարյանը՝ նշելով, որ քննությունը ցույց կտա, թե որն է եղել պայթյունի պատճառը: 

Նրա խոսքով՝ գործարանում այդ ժամանակ եղել է մոտ 200 աշխատակից:

«Մասնաճյուղի տնօրենն է մահացել, մահացել է նաև Արենը, որը զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենն էր»,- հայտնեց Գասպարյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ վիրավորները տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն, և այս պահին գործարանը չի աշխատում:

«Գործարանը հոսանքազրկել ենք: Մեծ թափով մթերում էր գնում, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ, որպեսզի չփչանա»,- հայտնեց նա: 

Հիշեցնենք՝ պատահարի հետևանքով երկու մարդ մահացել է, չորս մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում