ԱԱրման Գալոյան

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով կա երկու զոհ. ԱԻՆ

«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով կա երկու զոհ. ԱԻՆ

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանում» տեղի ունեցած հրդեհի հետևանքով կան երկու զոհ և չորս տուժած՝ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Տուժածները տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Դեպքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հայտնելով. «Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ:

Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում