ՀՀովհաննես Վարդանյան

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել է Դարբ գետի ափամերձ հատվածում

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան մոտ 10 մետր գլորվելով` հայտնվել է Դարբ գետի ափամերձ հատվածում

Սեպտեմբերի 1-ին, ժամը 02։08-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել գետում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 153-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սևակ Խ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 10 մ) հայտնվել Դարբ գետի ափամերձ հատվածում:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը․ ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում