ՆՆարեկ Սահակյան

Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունն ուսյալ է. Արմավիրի մարզպետ

Պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունն ուսյալ է. Արմավիրի մարզպետ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են մարզպետարանից:

«Կրթության համակարգի հարգարժան նվիրյալներ, սիրելի դպրոցականներ և ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի, գրի ու դպրության օրվա առթիվ: Թեպետ համավարակով պայմանավորված այսօր չենք ունենալու սեպտեմբերմեկյան ավանդական դարձած միջոցառումներ, սակայն այդ հանգամանքը չպետք է կաշկանդի մեզ արժևորելու օրվա խորհուրդը, և այն տոն դարձնելու մեզանում:

Ինչ խոսք, այս օրը հոգեհարազատ է բոլոր սերունդներին. այն արթնացնում է ուսումնառության հետաքրքիր ու բովանդակալից տարիների մասին անմոռանալի հիշողություններ` խորհրդանշելով մարդկության մշտական ձգտումը դեպի գիտելիքը, դեպի նորի բացահայտումն ու ճանաչումը: Եվ միանգամայն ակնհայտ է, որ գիտելիքն ու կրթությունն այսօր ամենաթանկ կապիտալն ու մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն են:

Ուստի բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվության գիտակցումով պետք է մասնակցություն ունենանք բանիմաց ու կիրթ հասարակության կայացման վեհ գործին, քանզի պետության վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունն ուսյալ է:

Օրվա առթիվ կրկին շնորհավորելով ոլորտի նվիրյալներին, աշակերտներին ուսանողներին` ցանկանում եմ, որ ուսումնառության բարդ և հետաքրքիր գործընթացը նշանավորվի բազում բացահայտումներով, ստեղծագործական մտքի զարգացմամբ ու գիտության նորանոր բարձունքների նվաճմամբ: Եվ չմոռանանք, որ «Գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների դեմ»,- գրել է նա: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում