ՀՀովհաննես Վարդանյան

Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ

Շաբաթ և կիրակի օրերին ՃՈ ծառայողները հայտնաբերել են ոչ սթափ 96 վարորդ

Երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է իրականացնել ուժեղացված ծառայություններ հանրապետության ողջ տարածքում։

Միայն շաբաթ և կիրակի օրերին ճանապարհային ոստիկանները հանրապետության ողջ տարածքում տարբեր խախտումների համար կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 2572 արձանագրություն, 92 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Օգոստոսի 29-ին և 30-ին հայտնաբերվել են ոչ սթափ 96 վարորդ, 27 մեքենա առանց ԱՊՊԱ պայմանագրի էր, 19 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր։ Հայտնաբերվել են նաև այլ խախտումներ կատարած վարորդներ։ Բոլորի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՀՀ ոստիկանությունը վարորդներին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում