ԱԱրման Գալոյան

ԱԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է երեք տնտեսվարողի գործունեություն

ԱԱՏՄ-ն ժամանակավորապես կասեցրել է երեք տնտեսվարողի գործունեություն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր պարետի որոշմամբ 24 ժամով կասեցրել է 3 տնտեսավարողի գործունեություն:Նշված տնտեսավարողների մոտ արձանագրվել էին պարետի կողմից սահմանած կոնոնների խախտումներ։

Երևանում և մարզերում մշտադիտարկման աշխատանքները շարունակվել են սուպերմարկետների և բանկերի մասնաճյուղերում, դեղատներում, հյուրանոցներում, գեղեցկության սրահներում և այլն։

Արձանագրված հիմնական խախտումները կապված են ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների սահմանված ձևաչափերի անհամապատասխանության և իրազեկման թերթիկների բացակայության հետ։

Տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցին զուգահեռ իրականացրել են նաև իրազեկման աշխատանքներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում