ՄՄարիա Գաբրիելյան

Սպիտակի ԲԿ-ում բուժվում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ

Սպիտակի ԲԿ-ում բուժվում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ

Լոռու մարզպետարանից հայտնում են՝ այս պահին Սպիտակի ԲԿ-ում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 11 հիվանդ կա: Ըստ մասնագետների ցուցման՝ հիվանդները դուրս կգրվեն կամ կտեղափոխվեն Երևան՝ բուժումը շարունակելու նպատակով:

«31.08.20 թվականի դրությամբ Լոռու մարզում հաստատված կորոնավիրուսային հիվանության ընդհանուր դեպքերը 2135 են, արձանագրվել է մահվան 32 դեպք:

Առողջացել է 1978 քաղաքացի, բուժվում են 125-ը: Բուժում ստացող քաղաքացիներից 26-ը հոսպիտալացված են, իսկ 99-ը բուժվում է տնային պայմաններում:

Ինքնամեկուսացված է 572 քաղաքացի»,- ասվում է մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում