ԱԱրման Գալոյան

Սպանություն Վերին Կարմիրաղբյուր գյուղում. կասկածյալը ձերբակալված է

Սպանություն Վերին Կարմիրաղբյուր գյուղում. կասկածյալը ձերբակալված է

Օգոստոսի 31-ին, ժամը 3.25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Վերին Կարմիրաղբյուր բնակավայրի Մելյանների թաղամասում մարդ են սպանել։
Ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում՝ առանձնատան բակում, հայտնաբերեց 39-ամյա Ավետիք Աբգարյանի դին՝ տարբեր վնասվածքներով։
Իրավապահների անհետաձգելի օպերատիվ միջոցառումներով պարզվեց, որ նույն օրը, ժամը 2-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել Երևանի 35-ամյա մի բնակիչ։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է։

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում