ՎՎարդան Հովսեփյան

Ավարտվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը. 10 օրում 10 հազար մարդ է այցելել ցուցահանդես

Ավարտվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը. 10 օրում 10 հազար մարդ է այցելել ցուցահանդես

Հայաստանի ազգային պատկերասրահը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ավարտվել է «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը:

«Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում ունեցավ շուրջ 10 000 այցելու:

Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի ստեղծագործությունների հավաքածուատեր, Искусство Наций հիմնադրամի նախագահ, մեկենաս Ալեքսանդր Շադրինին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, թանգարանի անձնակազմին, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանին, ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդի և ԱԻՆ-ի աշխատակիցներին, ինչպես նաև ցուցահանդեսը լուսաբանող և հանրայնացնող զանգվածային լրատվամիջոցներին:

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր այցելուներին մշակութային բարձր գիտակցության, մեծ ոգևորության և, իհարկե, հակահամաճարակային կանոնների պահպանման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում