Կորոնավիրուսի 18 նոր դեպք Վրաստանում

Օգոստոսի 31-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 18 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1487 է՝ տեղեկացնում է կառավարության stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 19 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1240 մարդ: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Կարանտինային գոտում է գտնվում 5524 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 221 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում