Օգոստոսի 29-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Արցախի նոր հերոսները. ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանին և կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի բարձրագույն կոչում շնորհվեց:

Պետք է գնահատել անցյալի, նոր ու նորագույն պատմության արժեքները. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել պարգևատրման արարողությանը:

Ապրիլին խոստացված ու Քովիդի պատճառով չկայացած հանդիպումը տեղի ունեցավ այսօր. վարչապետը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր:

Մեզ անհրաժեշտ են նոր մտածելակերպ, նոր մոտեցումներ այս դարաշրջանում. Financial Times-ը հրապարակել է նախագահ Արմեն Սարգսյանի հոդվածը:

Ռայնիսի փողոցի շենքի պայթյունի հետևանքով մահացել է 2, տուժել 1 քաղաքացի:

Դեռևս լուրջ, սակայն կյանքի համար անվտանգ. գերմանացի բժիշկները խոսել են Նավալնիի առողջական վիճակի մասին:

Եվ օրվա կորոնաթիվը 175 է, առողջացել է 299 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում