ՌՌոզա Խաչատրյան

Ծղուկցիները կենդանիների արոտավայրի խնդիր ունեն. վարչապետը ծանոթացավ խնդրին

Ծղուկցիները կենդանիների արոտավայրի խնդիր ունեն. վարչապետը ծանոթացավ խնդրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Առաջին կանգառը Ծղուկ համայնքում էր:

Վարչապետը հիշեցրեց՝ դեռ ապրիլին էր խոստացել հանդիպել, բայց կորոնավիրուսը խանգարեց: Քանի որ հիմա նման հանդիպումներն արդեն թույլատրվում են, այսօր հանդիպումը տեղի ունեցավ:

Ծղուկցիները նշեցին՝ խնդիրը միշտ նույնն է` հողը, 2000-ականներից գյուղն ունի հողի խնդիր: Համայնքի հողերի մի մասը հանձնված է վարձակալության, և գյուղացիներն ունեն անասունների արոտավայրի խնդիր, քանի որ գյուղին որպես արոտավայր հանձնված տարածքները համայնքից շատ հեռու են:

Գյուղացիներից մեկը նշեց, որ խնդրի պատճառով համայնքի վարելահողերը վերցրել ու սարքել են արոտ: Համայնքում 1500 գլուխ խոշոր եղջերավոր անասուն կա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում