ԳԳայանե Թամամյան

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. ՊՆ խոսնակ

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է. ՊՆ խոսնակ

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է: Ֆեյսբուքի իր էջում նման գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 

«Այսօր հուլիսյան հաղթանակը կերտողներն արժանացան «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշանների՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար:

Նրանք կառավարեցին մարտը` ցուցաբերելով ռազմական արհեստավարժություն, նրանք սողեսող հասան վտանգավոր գոտի` հակառակորդի կրակակետի կոորդինատները ճշտելու, վիրավորվեցին, բայց առաջին բուժօգնությունից հետո շտապեցին բնագիծ, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում դիրք ու ճանապարհ ամրացրին, նրանց գնդացիրների կրակահերթերից խուճապահար հակառակորդն էր փախչում...
 

Այսօր հանձնված յուրաքանչյուր պարգև մեր ուժի մասին է... Կեցցե՛ մեր բանակը»,- գրել է նա: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում