«Հարգելի բարեկամներ, վճարվող յուրաքանչյուր լումա Հայաստանի և հայ ժողովրդի հաղթական շղթայի մի օղակ է։ Մեր թիվ մեկ առաջնահերթությունը Հայաստանի ջուրը մեր տնտեսության և անվտանգության երաշխիք դարձնելն է, ոչ թե Ադրբեջան ուղարկելը։
Ուրախ եմ տեղեկացնել, որ վերջին մեկ ամսում հավաքված գումարների շնորհիվ արդեն մի շարք նմանատիպ ծրագրեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում, շնորհակալություն
Հայաստան համահայկական հիմնադրամին, Հովնանյան հիմնադրամին, Կլոր սեղան բարեգործական հիմնադրամին, Lilia Chakarian-ին, Anya A. Turcotte-ին և բոլոր դրամատուներին՝ նվիրումի և վստահության համար։
Խնդրում եմ փոխանցեք այս կոչը Ձեր ընկերներին և բարեկամներին։ Եկեք միասին հզորացնենք մեր երկիրն ու ժողովրդին»,- գրել է մարզպետը։










