ՄՄարիա Գաբրիելյան

Կասեցումներ և ստուգայցեր. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ռեժիմով աշխատանքները

Կասեցումներ և ստուգայցեր. ԱԱՏՄ-ն շարունակում է խստացված ռեժիմով աշխատանքները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ ռեզորթ Աղվերան»), «Դրիմ ռեսթ» («Արթուրս Աղվերան ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը:

Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի սահմանած մի շարք նորմերի խախտումներ էին արձանագրվել: Մասնավորպես, չէր պահպանվել փակ ոտնակով աղբամաններ ունենալու պահանջը, տարածքի ախտահանումը պատշաճ չէր իրականացվել, գրանցամատյանների ձևաչափերը չէին համապատասխանել սահմանված կարգին և այլն։

24 ժամով կասեցվել է նաև Վայոց ձորի Վայք և Եղեգնաձոր քաղաքներում գործող մանրամեծածախ առևտրի մի քանի կետերի գործունեություն:

Զուգընթաց, մայրաքաղաքում շարունակվել են մշտադիտարկումները: Արձանագրված խախտումները կներկայացվեն պարետատուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում