ՄՄերի Եգորյան

Մեկնարկել են 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները

Մեկնարկել են 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել են Երևանի Հակոբ Կարապենցի անվան 6-րդ դպրոցի հիմնովին վերակառուցման աշխատանքները:

Դպրոցի մասնաշենքերից մեկը կառուցվել է դեռևս 1936 թվականին. նախ ծառայել է որպես հոսպիտալ, ապա՝ որպես դպրոց, 1975 թվականին կառուցվել է նաև երկրորդ մասնաշենքը: Երկու մասնաշենքերն էլ գտնվում էին վթարային վիճակում, մարզադահլիճը համարվել էր երրորդ կարգի վթարային, շենքի հիմքերը խարխլում էին նաև կոյուղաջրերը, որոնք հարևան շենքերից անարգել լցվում էին նկուղ: Տարիների ընթացքում դպրոցում մասնակի նորոգման աշխատանքներ կատարվել են, սակայն խնդրի վերջնական լուծման համար անհրաժեշտ էր հիմնովին վերակառուցել դպրոցը` հատկապես հաշվի առնելով սեյսմիկ անկայունության վտանգները:

Դպրոցն այժմ ունի 810 աշակերտ, վերակառուցումից հետո այդ թիվը կանցնի 1000-ից:

Ինչպես այս ծրագրով կառուցվող կամ վերակառուցվող մյուս դպրոցները, այս մեկը ևս սեյսմակայուն կլինի մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում, բացի ապահովությունից և ժամանակակից տեսքից, կառույցը կունենա հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Վերակառուցման համար ներդրված գումարը կազմում է 1 միլիարդ 91 միլիոն դրամ, որի 20 տոկոսը Կառավարության ներդրումն է, 80 տոկոսը Ասիական զարգացման բանկի ներդրած վարկային միջոցներն են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում