ԼԼիլիթ Գասպարյան

Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Լոռու մարզում ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020 թ. մարտի 1-5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսե­ղի ան­­տառ­տնտե­սության» մասնա­ճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ պահաբաժնի տարածք և բեն­զա­­սղոցի գոր­ծա­դրմամբ ապօրինի հատել տարբեր տեսակի ծառեր: Այնուհետև, իր 24-ամյա ընկերոջ ավտոմեքենայով փայտանյութը տեղափոխել է Լոռու մարզի Լորուտ վար­­չական շրջանի տարածքում գտնվող կարի գործարանի տարածք` կենդանական և բուսական աշխարհին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:

2020 թ. մարտի 5-ին 51-ամյա բնակիչը  իր վերոնշյալ ընկերոջը հավաստիացրել է, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական ճա­նա­պար­հով, ունի համապատասխան փաստաթուղթ, նրա հետ միասին նույն գործարանի տարածքից փայ­տանյութը բեռնել են իրեն պատկանող «Զիլ 130» համա­րանիշի բեռ­նատար ավտոմեքենան, որից հետո միայնակ ուղևորվել է դեպի Վանաձոր քաղաք: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ավտոմեքենան կանգնեցվել է, ենթարկվել ստուգման և, փայտանյութի ձեռքբերման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով, տեղափոխվել ոստիկանության տուգանային հրապարակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Լոռու մարզի 51-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և  քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում