ՎՎահե Դավթյան

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս է գրվում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: 
 

«Ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն, նույնպես դուրս են գրվում հիվանդանոցից: Նրանք միասին կտեղափոխվեն Երևանի մանկան տուն:
 

Ավելի վաղ էլ տեղեկացրել էի, որ նույն ընտանիքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան, գիտակցության չգալով, մահացել է: Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով:

Առողջություն ու խաղաղություն երեխաներին»,- գրել է նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում