ՆՆարեկ Սահակյան

ԱՀ նախագահը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները. 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում

ԱՀ նախագահը Զարեհ Սինանյանի հետ քննարկել է լիբանանահայության խնդիրները. 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ հեռավար զրույց է ունեցել ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ:

«Քննարկել ենք լիբանանահայության խնդիրները: Նորից ընդգծել եմ, որ պետք է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի համայնքը պահպանվի: Սակայն մեր այն հայրենակիցները, ովքեր որոշել են տեղափոխվել այլ երկիր, գերդասելի տարբերակը պետք է լինի վերադարձը հայրենիք:
 

Ուրախ եմ, որ նման 9-ը ընտանիք առաջիկա օրերին կհաստատվի Արցախում: Համապատասխան բոլոր աշխատանքներն արդեն կատարվել են»,- գրել է ԱՀ նախագահը:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում