Առաջավորասիական հովազը՝ կրկին տեսախցիկների ուշադրության կենտրոնում

ՄՄերի Եգորյան

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքներում տեղադրված թակարդ տեսախցիկները շարունակում են հետևել առաջավորասիական (կովկասյան) հովազի (Panthera pardus ciscaucasica) շարժին, ինչը վկայում է, որ ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար։

Առաջավորասիական հովազը ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կենդանատեսակ է, որի պահպանությունն այսօր չափազանց կարևոր է։ Այն, որ կենդանին չի լքում ապաստարանի տարածքը, վկայում, որ առկա է կենդանու կերային բազան և անվտանգ միջավայր ապահովող բոլոր պայմանները։

ՀՀ ԿԳ տվյալների համաձայն՝ հովազի ապրելավայր են հանդիսանում չոր լեռնատափաստանները, չորային նոսր անտառները, հարավային լանջերի լեռնային, ենթալպյան և ալպյան մարգագետինները: Մարգագետիններն օգտագործում է միայն ձնազուրկ ժամանակ տեղափոխվելու համար, քանի որ ձնածածկը կարևոր սահմանափակող գործոն է: Շատ կարևոր է նաև դժվարհասանելի ժայռերի առկայությունը, որոնք հնարավորություն են տալիս ընձառյուծին բեզոարյան այծերին որսալու ժամանակ հանկարծակի դուրս գալու, ինչպես նաև հանգստանալու համար: Որսում են նաև վայրի խոզ, այծյամ, հնդկական մացառախոզ, գորշ նապաստակ: Որպես բույն օգտագործում են քարանձավները, ժայռաճեղքերը, խիտ թփուտները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում