Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է մարտի 6-ին ԱԺ ընդունած «Տիեզերական գործունեության մասին» օրենքին: Նա մանրամասնել է, որ նախագիծը կարգավորում է ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման, իրականացման հետ կապված հարաբերությունները: Այժմ, ըստ Արշակյանի, «Ինժեներական քաղաք»-ում նախագծվել է նանո արբանյակի կուպսատի նախնական ուսուցողական մոդել և այդ ուղղությամբ նույնպես աշխատաքներ են տարվում:
Նախարարը տեղեկացրեց՝ տիեզերական արդյունաբերության ոլորտը շուրջ 250 միլիարդ դոլարի է հասնում ամբողջ աշխարհում և շարունակում է աճել: Արաշակյանի խոսքով, գիտահետազոտական ու ինժեներական առումով այդ ուղղությամբ Հայաստանն ունի պոտենցիալ, որը պետք է իրագործվի:
«Նախորդ ամսվա ընթացքում միանգամից երեք երկրներ իրենց դեպի Մարս ուղևորման արբանյակները թողարկեցին՝ Չինաստանը, Արաբական էմիրությունները և ԱՄՆ-ն: Ըստ նախնական գնահտականների այն ժամանակ, երբ «STARMUS» փառատոնը Հայաստանում կմեկնարի այս սարքերը արդեն իսկ կարող են լինել Մարսի վրա և մենք դրանց արդյունքերը կարող ենք ուսումնասիրել»,-ասաց Արշակյանը:
Նախարարը տեղեկացրեց, որ «STARMUS» աշխարհահռչակ վեցերորդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թվականի սեպտեմբերի 6-ից 11-ը: Նախագիծն իրականացվում է Ստարմուսի փառատոնի կազմակերպիչների կողմից՝ Հայաստանի կառավարության աջակցությամբ՝ ի դեմս ԿԳՄՍ և ԲՏԱ նախարաորությունների և անց է կացվելու նախագահի հովանու ներքո: Հայստան կժամանեն նոբելյան մրցվանակակիրներ, տիեզերագնացներ ու աշխարհահռչակ աստղաֆիզիկոսներ կժամանեն: Արշակյանն ընդգծեց, որ փառատոնը մեծ նշանակություն կունենա Հայաստանը քարտեզի վրա նախանշելու և այս ոլորտը զարգացնելու տեսանկյունից:










