ԱԱրման Գալոյան

Տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև. փոխնախարար

Տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև. փոխնախարար

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մեկնաբանել է, թե համավարակի պայմաններում ինչու են որոշել դասամիջոցներին արգելել աշակերտների՝ միջանցք դուրս գալը:

«Պատկերացրեք իրավիճակ, որ դասամիջոցին երեխաները դուրս են գալիս միջանցք և տեղի է ունենում անկանոն շփում դպրոցի բոլոր երեխաների միջև։ Եթե հանկարծ մենք ունենում ենք, որևէ վարակի դեպք, ապա ունենում ենք շատ մեծ հավանականություն դրա տարածման։ Սակայն, եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, ապա կարողանում ենք ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ սահմանված է, որ 10 և ավելի տոկոս վարակվածության դեպքեր ունենալու դեպքում դպրոցը չի գործի որոշակի ժամանակահատված, այսպիսի լոկալիզացիան բխում է առաջին հերթին կրթության շարունակականության ապահովման հանագամանքից, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս սահմանափակել վիրուսի տարածման ռիսկը»,- նշել է Անդրեասյանը՝ հավելելով, որ այդ կանոնները բխում են ընդհանուր համավարակի կանոններից: «Բոլորս պետք է պահպանենք այդ կանոնները, եթե ցանկանում ենք օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի»,- ասել է փոխնախարարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում