ԱԱննա Ավետիսյան

Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ էր մնացել 3 քաղաքացի. Փաշինյան

Ռայնիսի փողոցում պայթյունի հետևանքով մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ էր մնացել 3 քաղաքացի. Փաշինյան

Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4-հարկանի շենքում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 

«Նախնական վարկածով` պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։

Նախնական տվյալներով` փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի, որից երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
 

Առավոտյան այցելել եմ դեպքի վայր և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- գրել է վարչապետը: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում