ԳԳայանե Թամամյան

Ռիգայից Երևան չվերթները կվերագործարկվեն հաջորդ տարվա մայիսին. Լատվիայում ՀՀ դեսպան

Ռիգայից Երևան չվերթները կվերագործարկվեն հաջորդ տարվա մայիսին. Լատվիայում ՀՀ դեսպան

Լատվիական Air Baltic ավիաընկերությունը 2021թ. մայիսին կվերագործարկի Ռիգայից Երևան չվերթները: Այս մասին ասել է Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը` Neatkarīgā-ի հետ զրույցում:

Դեսպանը նշել է, որ կորոնավիրուսային ճգնաժամը սկսվելուց հետո Հայաստանը Լիտվայից շատ լուրջ օգնություն է ստացել, որը տեղափոխեց Հայաստան՝ բժշկական դիմակներ, դեղամիջոցներ, ինչպես նաև մի խումբ բուժանձնակազմ՝ օգնելու վիրուսի դեմ պայքարին: Էստոնիան նույնպես օգնեց կորոնավիրուսով վարակված հայ երեխաներին:

«Հուսով ենք, որ վաղ թե ուշ տարատեսակ սահմանափակումներն արդյունավետ կլինեն, և մենք կհաղթահարենք այս ճգնաժամը: Դժբախտաբար, «Քովիդ-19» ճգնաժամը խանգարեց Լատվիայի և Հայաստանի հարաբերությունների  հետագա զարգացմանը: Ռիգա-Երևան-Ռիգա կանոնավոր ուղիղ չվերթները մայիսին պետք է վերսկսվեին նախապատրաստման երկար ժամանակահատվածից հետո, բայց արդեն փետրվարին պարզ էր, որ դա հնարավոր չի լինի:

Մարտ ամսին պետք է բացվեր Վիլնյուս-Երևան ուղիղ չվերթը, բայց նորից պլանները հետաձգվեցին: Մի քանի օր առաջ ես զրուցել եմ «Էյր Բալթիկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վոլֆգանգ Ռոյսի հետ և նա ինձ ասաց, որ Air Baltic-ը նախատեսում է վերսկսել թռիչքները դեպի Երևան շաբաթական երկու անգամ հաճախականությամբ` սկսած 2021 թվականի մայիսի 2-ից»,- ասել է դեսպանը:

Տիգրան Մկրտչյանը, անդրադառնալով մշակութային իրադարձություններին, ընդգծել է, որ այս տարի նախատեսվում է կազմակերպել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օր» վեպի լատիշերեն թարգմանության շնորհանդեսը, որը վերջերս է լույս տեսել Յանիս Ռոզե հրատարակչության կողմից:

«Օգոստոսի 12-ից մենք հանել ենք ինքնաթիռով Հայաստան ճանապարհորդության արգելքը: Հայաստան այցելելու համար ԵՄ քաղաքացիներին մուտքի արտոնագիր անհրաժեշտ չէ, այսինքն՝ Լատվիայի քաղաքացիները ցանկության դեպքում կարող են ուղևորվել Հայաստան: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն նախազգուշական միջոցառումները, որ պետք է կիրառել կորոնավիրուսի պատճառով, ինչպես նաև ճանապարհորդել չցանկանալու լայն տարածում գտած միտումը, կարծում եմ, որ Հայաստան այցը, հավանաբար, կհետաձգվի, միգուցե մինչև 2021թ. մայիս, երբ Air Baltic-ը կվերագործարկի դեպի Երևան ուղիղ չվերթները»,- ասել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում