ԼԼիլիթ Սեդրակյան

Տեսչական մարմինների հայտնաբերած խախտումները օգոստոսի 25-ին

Տեսչական մարմինների հայտնաբերած խախտումները օգոստոսի 25-ին

Օգոստոսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները Երևանի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ Երևանի Արցախի փողոցի և Աբովյանի պուրակի հարակից տարածքներում արձանագրել են խախտումներ՝ մարդատար տաքսիներում հայտնաբերել են ավտոմեքենայի առջևի նստատեղում ուղևորի փոխադրման դեպքեր և ուղևորներով գերբեռնված տրանսպորտային միջոցներ:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ակնհայտ խախտումներ չի հայտնաբերել: Մարզերից երկուսի հանրային սննդի մի քանի կազմակերպություններում թերացումներ են եղել՝ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման մատյանները, խախտվել է դիմակ կրելու պահանջը:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները աշխատել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և խախտումներ չեն հայտնաբերել:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցներն այսօր աշխատել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում: Կոպիտ խախտումներ չեն հայտնաբերվել: Գրանցվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու եզակի դեպքեր։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները այցելել են խոշոր բժշկական կազմակերպություններ, կարի և պահածոների արտադրամասեր, ատամնաբուժական կաբինետներ, դեղատներ, գեղեցկության սրահներ, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղեր: Արձանագրվել են մի շարք խախտումներ: Էջմիածին քաղաքում կասեցվել է մի քանի ընկերության գործունեություն:

Տեսչական մարմինների ստուգայցերը կշարունակվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում