ԼԼիլիթ Սեդրակյան

Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը

Վերակառուցվում է Երևանի 95-րդ դպրոցը

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով շարունակվում է Հայաստանի դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որի շրջանակում մեկնարկել է Երևանի 95-րդ հիմնական դպրոցի  վերակառուցման աշխատանքը:

Դպրոցը կունենա մինչև 9 բալ սեյսմակայունություն, հակահրդեհային, ջերմամեկուսացման, ջեռուցման համակարգեր, հարմարեցված կլինի հենաշարժական խնդիրներ ունեցող երեխաների համար, կունենա հարմարավետ մարզադահլիճ:

Դպրոցը նախատեսված է 600 աշակերտի  համար, վերակառուցման համար հատկացվել է 1 միլիարդ 159 միլիոն դրամ, որի 20 տոկոսը հատկացրել է կառավարությունը, 80 տոկոսը՝ Ասիական զարգացման բանկը:

Նույն ծրագրով Հայաստանում նախատեսվում է վերակառուցել 46 դպրոց՝ տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում