ԳԳևորգ Թոսունյան

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում

ՃՏՊ Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում

Օգոստոսի 24-ին, ժամը 20։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի և Թադևոսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են BMW (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1989 թ․) և Opel (վարորդ՝ Արտյոմ Տ․, ծնված 1993թ.) մակնիշների ավտոմեքենաները․ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում