ԳԳայանե Թամամյան

Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են 34-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները

Փրկարարները ժամանակավորապես դադարեցրել են 34-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները

Օգոստոսի 24-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ 5 փրկարար ծառայող, վերսկսել էր 34-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները։ Աշխատանքներին մասնակցել  են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի 10 աշխատակից և 40 քաղաքացի։ Ժամը 19։23-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին` ժամը 17։52-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ օգոստոսի 22-ին` ժամը 14:00-ից, Դաստակերտ քաղաքի 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ Մարինե Մ․-ն (ծնված 1986 թ․) դուրս է եկել տանից և չի վերադարձել։


 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում