ՄՄարիա Գաբրիելյան

Երևանի քաղաքապետարանը` Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների մասին

Երևանի քաղաքապետարանը` Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների մասին

Աղբյուր Սերոբի 7 հասցեում բնակվող քաղաքացիների՝ հարակից կառուցապատմանն առնչվող հարցադրումների վերաբերյալ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է.

«Աղբյուր Սերոբի փողոց 18 հասցեում գտնվող շուրջ 1560ք.մ. մակերեսով տարածքն օտարվել է առնվազն 2000-ականներին՝ Երևանի այն ժամանակվա Արաբկիր թաղային համայնքի կողմից (ավելի մանրամասն սրա վերաբերյալ կարելի է տեղեկանք վերցնել Կադաստրի կոմիտեից):
 

26.12.2019թ.-ին Երևանի քաղաքապետարանը տարածքի սեփականատեր քաղաքացի Ռուզաննա Ասուլյանին 2 ստորգետնյա և 10 վերգետնյա հարկերով բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման նպատակով տրամադրել է հ.01/18-07/2-116226-1352 նախագծման թույլտվությունը՝ համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված կարգի:

Հետագայում տարածքը ձեռք են բերել քաղաքացիների Էդուարդ Սուքիասյանը և Ագնեսա Մանուկյանը, ինչի արդյունքում հողամասը անվանափոխվել է և վերջիններիս դիմումի հիման վրա տրամադրվել է 20.05.2020թ. հ.01/18-07/1-Ս-1742-438 նախագծման թույլտվությունը:

Քաղաքաշինական և այլ նորմերի համապատասխանությունը. կառուցապատման նախագծի՝ նորմերին համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացություններ են տվել.

«ՍԵՅՍՄԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունը՝ 22.05.2020թ.,
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը՝ 23.07.2020թ.,

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովը՝ 1.06.2020թ.,

«ԿՈՆՍՏԱՆՏԱ ԲԻԼԴ» ՍՊ ընկերությունը՝ նախատեսվող բնակելի շենքի ինսոլացիոն (արեւի լույսին վերաբերող) ազդեցության վերաբերյալ 13.04.2020թ.:
 

Այս եզրակացույունների հիման վրա հիման վրա Երևանի քաղաքապետարան ներկայացված աշխատանքային նախագիծը համաձայնեցվել և 10.08.2020թ. տրամադրվել է հ.01/18-Ս-1006 շինարարության թույլտվությունը: Ըստ համաձայնեցված նախագծի, նշված տարածքում նախատեսվում է ունենալ 61 բնակարան, 45 ավտոկայանատեղի: Նախատեսվում է կանաչապատել հողամասի 40 տոկոսը՝ 625 քմ»,- գրված է հայտարարությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում