ՆՆարեկ Սահակյան

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ս.թ օգոստոսի 24-ին «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
 

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։ Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։
 

Երկուստեք կարևորվել է նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։

Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր:

Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք այլ ձեռնարկությունների տաղավարներում»,- գրել է նա։
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում