ԱԱրման Գալոյան

ԲԸՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Արագածոտնի մարզում

ԲԸՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Արագածոտնի մարզում

Համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել  ՀՀ Արագածոտնի մարզում: 

Օգոստոսի 23-ին  պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում վերահսկվել են անկանոն հերթերը, մարդկային կուտակումները, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջի կատարումը։ 

Տեսչական մարնի մասնագետների կողմից խմբերով շրջող, կուտակումներ առաջացնող այցելուներին տրվել են ցուցումներ, կատարվել անհատական իրազեկման աշխատանքներ, տրամադրվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացվող լայնածավալ մշտադիտարկումները շարունակվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում