ԱԱրման Գալոյան

ԱԱՏՄ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստան մուտքի կարգը

ԱԱՏՄ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց Հայաստան մուտքի կարգը

ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան:

«Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝

Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։

Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում»,- հայտնում է ԱԱՏՄ-ն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում