ԱԱրման Գալոյան

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայողի մահվան հանգամանքները. ՔԿ

Միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու զինծառայող Խաչիկ Բաղդասարյանի մահվան հանգամանքները՝ տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

«2020 թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք, որտեղ իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, սակայն ժամը 16:15-ին գրանցվել է Խ.Բաղդասարյանի կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում