ԱԱրման Գալոյան

Էքսկուրսիաների ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները. ԲԸՏՄ

Էքսկուրսիաների ընթացքում խախտվել են հակահամաճարակային անվտագության կանոնները. ԲԸՏՄ

Հանգստյան օրերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է ՀՀ մարզերում պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, էքսկուրսիաների ընթացքում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտագության կանոնների պահպանումը։

Օգոստոսի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու, Արա լեռան, Ծաղկեվանքի, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում տեսուչների կողմից արձանագրված հիմնական խախտումները եղել են մարդկային կուտակումները, դիմակը ոչ ճիշտ կրելը, անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելը։ 

Դիմակ չկրելու դեպքերով ոստիկանները կազմել են արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագիտական խմբերի՝ հանրապետության ամբողջ տարածքում ամենօրյա խստացված ստուգայցերն ու մշտադիտարկումներն ուղեկցվում են պարբերաբար իրականացվող իրազեկման և բացատրական աշխատանքներով, նաև սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման ցուցումներով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում